Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն առաջարկում է սառեցնել բոլոր ռուսաստանյան ակտիվներն Ուկրաինայում, հայտնում է ԻՏԱՌ - ՏԱՍՍ-ը:
Յացենյուկն այդ մասին հայտարարել է Ուկրաինացիների համաշխարհային կոնգրեսի հետ համագործակցության հուշագրի ստորագրումից հետո:
Նա կոչ է անում ակտիվները սառեցնել այնքան ժամանակ, քանի դեռ «Ուկրաինայից դուրս չեն բերվի ռուսաստանցի զինծառայողները»:
Այսօր մամուլում հակասական տեղեկություններ են հայտնվում այն մասին, որ ռուսական զինվորական ստորաբաժանումները մուտք են գործել Ուկրաինա: