Միջազգային 

Ռուսաստանը յուրաքանչյուր կողմի հիմնական մատակարարն է. The New York Times-ը՝ Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտի մասին

Ուկրաինայի մարտերի ստվերի տակ վերջին ամիսներին մահացու դաժանությամբ սրվել է նախկին Խորհրդային միության մեկ այլ զինված հակամարտություն՝ Լեռնային Ղարաբաղի տարածքի համար Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտը, որի հետևանքով երկու կողմերից էլ սպանվել են մի քանի տասնյակ զինվորներ, իսկ երկրները վտանգվոր կերպով մոտեցել են բաց պատերազմին: Այս մասին, ինչպես հաղորդում է 1in.am-ը, The New York Times-ի իր հոդվածում գրել է Դևիդ Հերշենհորնը։


Հունվար ամիսը սաստիկ կերպով բծավորվել է արյամբ՝ կրկնվող փոխհրաձգություններով, հրետանային համազարկով և հրթիռակոծություններով։ Հունվարի 23-ին հակամարտության հյուսիային ճակատում կատաղի փոխհրաձգության ժամանակ զոհվեց երկու և վիրավորվեցին մի քանի հայ զինվորներ։ Դա հանգեցրեց բռնության ուիքենդի, ներառյալ նռնականետային և ականանետային հարձակումների, որոնց հետևանքով սպանվեց առնվազն 3 ադրբեջանցի զինվոր, գրում է հեղինակը։

Վերջին բախումներն առաջ են քաշել արտասովոր սուր դիտողություն միջազգային միջնորդների կողմից, ովքեր երկուշաբթի Լեհաստանի Կրակով քաղաքում հանդիպել են Ադրեբջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։


«Անցյալ տարի սկսված բռնության աճը պետք է դադարեցվի,-ասվում է Ֆրասիայի, Ռուսաստանի և ԱՄՆ միջնորդների համատեղ հայտարարությունում.-Մենք կոչ ենք արել Ադրբեջանին պահպանել հակամարտության խաղաղ կարգավորման իր պարտավորությունները։ Մենք նաև կոչ ենք արել Հայաստանին ձեռնարկել բոլոր միջոցառումերը՝լարվածությունը թուլացնելու համար»։


Փոխարենը բռնությունը շարունակվում է։


Սպասվում է, որ լարվածությունն էլ ավելի կաճի այս տարի, քանի որ Հայաստանը պատրաստվում է ապրիլին նշել Թուրքիայում հայերի դեմ Ցեղասպանության 100 –րդ տարելիցը, գրում է հոդվածագիրը։


Մինչ պայքարը հաճախ թվում է մեկուսի վեճ մի թզաչափ լեռնային հողի համար, հակամարտությունն իրենից ներկայացնում է մշտապես առկա վտանգ՝ սպառնալով ներգրավել ավելի մեծ ուժեր, ներառյալ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։


Այն նաև ապահովում է սառը նախազգուշացում այն մասին, թե ինչ կարող է լինել Ուկրաինայում, որտեղ շատերը վախենում են, որ Ռուսաստանը մտադիր է արևելյան Դոնեցկի և Լուգանսկի շրջանները վերածել նույնպիսի մշտական պատերազական գոտու։

Պայքարում վերջին բռնկումը լիցքվորվել էր սպառազինությունների հանգիստ մրցավազքով, որում երկու երկրները, բայց հատկապես նավթով հարուստ Ադրբեջանը, կառուցել են էլ ավելի հզոր զենքերով զինանոցներ։


Ռուսաստանը յուրաքանչյուր կողմի հիմնական մատակարարն է, նույնիսկ երբ պնդում է իր առաջատարի դերը խաղաղության միջազգային բանակցություններում, որը կոչվում է Մինսկ խմբի գործընթաց, որտեղ նա համանախագահում է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ, շարունակում է հոդվածագիրը։

Վերջին շաբաթներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բարձրացրել է խաղադրույքը՝ պահանջելով, որ Մինսկի խմբի առաջնորդները քայլեր ձեռնարկեն՝ ստիպելու Հայաստանին հետ քաշվել ադրբեջանական հողերից, գրում է Հերշենհորնը։ «Միջոցառումներ պետք է ձեռնարկվեն,-ասել էր Ալիևը հունվարին նախարարներին ուղղված ելույթում։ Ճշմարտությունն այն է, որ մեր տարածքների շարունակվող օկուպացիան միայն Հայաստանի ձեռքի գործը չէ: Հայաստանը աղքատ և թույլ երկիր է: Նա անօգնական վիճակում է: Իհարկե, եթե նա տարբեր մայրաքաղաքներում խոշոր հովանավորներ չունենար, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վաղուց արդարացի լուծում ստացած կլիներ»:


Իր ելույթում Ալիևը խստորեն սպառնացել էր, որ Հայաստանից 7 անգամ խոշոր տնտեսություն ունեցող Ադրբեջանը պատրաստվում է այս տարի որ ռազմական բյուջեի վրա ծախսել կրկնակի ավել գումար, քան Հայաստանի ամբողջ տարեկան բյուջեն է:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել էր իր սեփական սպառնալիքներով. «Տաք գլուխները պետք է անկանկալիների սպասեն»։

Սպառազինություների ընդարձակման վտանգավոր հետևանքները լիովին երևան եկան նոյեմբերին, երբ Ադրբեջանը խոցեց Աղդամում շփման գծի երկայնքով թռիչք իրականացնող Մի-24 ուղղաթիռը, ինչի հետևանքով զոհվեց օդանավւմ գտնվող 3 հայ զինվոր։


Բեկորներն ընկել էին Աղդամից ոչ հեռու գտնվող շրջանում, որը 1994 թվականի դադարից ի վեր ծառայում է որպես բուֆերային գոտի։ Օրեր շարունակ երեք դիերն ընկած էին բաց տարածքում, ընկած ընկերներին վերդարձնելու հայկական զորքերի փորձերը հետ էին մղվում կրակով, գրում է հեղինակը։

Քարնեգիի խաղաղության միջագային հիմնադրամի ավագ փորաձգետ Թոմաս դե Վաալի «Սև այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության ու պատերազմի միջով» գիրքը լայնորեն դիտարկվում է որպես Ղարաբաղյան հակամարտության ամենահեղինակավոր կարծիք։


«15 տարի առաջ դա դեռ վատ էր, բայց դա խրամատների փունջ էր՝ որոշ զենքով դրանց վրա հենված զինվորերի փնջով»,-ասել է Թոմաս դե Վաալը։ Նրա խոսքով՝ այժմ զանգվածային ծանր սպառազինություն, ներառյալ անօդաչուներ և այլն, ունեն երկու կողմերն էլ՝ երբեմն միմյանցից մոտ 92 մետր հեռավորության վրա։ Նա հավելել է, որ «տոկոսադրույքներն ամեն տարի ավելի ու ավելի են բարձրանում, և սխալ հաշվարկի հնարավորությունները նույնպես բարձրանում են»։


Շփման գծի երկու կողմեր կատարվող այցերը, հարցազրույցները կառավարական և զինվորական ավագ պաշտոնյաների հետ, ինչպես նաև զրույցները մի քանի տասնյակ բնակիչների, փախստականների և վետերանների, զինվորների, տեղացի պաշտոնյաների, ակադեմիկոսների, քաղացիական ակտիվիստների և նույնիսկ դպրոցականների հետ, ի հայտ են բերում, որ երկու կողմերը պատրաստվում են պատերազմի, ոչ մեկը ո՛չ ակնակալում է խաղաղություն, ո՛չ էլ պատրաստ է դրան։


Մեծացած կրակի հզորությունը միակ պատճառը չէ, որ հակամարտությունը դարձել է ավելի վտանգավոր և անլուծելի։


Պայքարն արմատավորված է կրոնական ատելությամբ՝ իրական և մտացածին՝ քրիոտնյա Հայաստանի և գերազանցապես մուսուլմանական Ադրբեջանի միջև։


Հայերի ու ադրբեջանցիների նոր սերունդը, ներառյալ զինվորները, ովքեր ներկայում ծառայում են առաջնագծում, չեն կարող հիշել, թե երբ են իրենց ծնողները, տատերն ու պապերը խաղաղ ապրել հարևանների հետ։


Նույն շարքից