Միջազգային 

Նոր սկանդալ Թուրքիայում

«Արգելվել է թուրք ժողովրդի մասնակցությունը Չանաքքալեի 100-ամյակի միջոցառումներին»,- գրում է թուրքական Odatv-ին:   Ըստ կայքի՝ Չանաքքալեի նահանգապետարանը հայտարարություն է տարածել, ըստ որի` մարտի 18-ին, ապրիլի 24-ին եւ 25-ին քաղաքացիների մուտքը Չանաքքալեի ճակատամարտին նվիրված հուշահամալիր արգելվելու է:


Հայտարարության մեջ նշվել է նաև, թե այդ օրերին Չանաքքալե են այցելելու օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաներ եւ պատվիրակություններ:   «Այն դեպքում, երբ անգամ Սարգսյանին են հրավիրել, թուրքերի մուտքն են արգելում»,- գրել է կայքը:   Այս որոշումը մեծ արձագանք է գտել եւ բողոքի ալիք բարձրացրել Թուրքիայում:


Թուրքերն իրենց դժգոհությունն են հայտնել` ասելով, թե «սա ժողովրդական հաղթանակի տոն է, այն ինչպե՞ս կարելի է առանց ժողովրդի նշել»:   Ի դեպ, ուշագրավ է նաև այն, որ ժողովրդի մուտքը Չանաքքալե կարգելվի նաև մարտի 18-ին: Հարց է առաջանում՝ եթե իսկապես Չանաքքալեի ճակատամարտը, ինչպես պնդում է Էրդողանը, տեղի է ունեցել ապրիլի 24-ին, ինչո՞ւ են արգելում ժողովրդի մուտքը նաև մարտի 18-ին: 

Նույն շարքից