ԻՊ գրոհայինները նախօրեին մահապատժի են ենթարկել նախօրոք գերված ճապոնացի պատանդին:
Արաբական լիգիայի երկրների արտգործնախարարները դատապարտել են ԻՊ խմբավորման գործողություններն ու հայտարարել, որ հանցագործությունն անպատիժ չի մնալու:
Հորդանանի մայրաքաղաք Ամմանում արաբական ցեղերի կողմից իրականացվել է բողոքի ցույց, որում ցուցարարները երկրի իշխանություններից պահանջել են միջոցներ ահաբեկիչների կողմից գերված հորդանանյան օդաչուի ազատ արձակման ուղղությամբ, որի մասին տեղեկություններն առայժմ բացակայում են:
Հակառակ դեպքում ցուցարարները սպառնացել են ապստամբություն բարձրացնել երկրի հարավում: Հորդանանի իշխանությունները կրկին պատրասակամություն են հայտնել փոխանակել օդաչուին երկրի բանտերում պահվող ահաբեկիչների հետ, սակայն միայն օդաչուի կենդանի լինելու մասին անհրաժեշտ ապացույցների ներկայացման դեպքում: