Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ռուսաստանի ու Չինաստանի հարբերություններն աննախադեպ վերելք են ապրում:
Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նշելով որ Ռուսաստան-Հնդկաստան-Չինաստան հարաբերությունները պահպանում են իրենց այժմեականությունն ու առավել նշանակալի են ստեղծված ներկա իրավիճակում:
«Մեր հարաբերությունները գնալով սերտանում ու վերելք են ապրում, մեր փորձագետները պատրաստել են համաձայնագիր, որն համոզված եմ այսօր կստորագրվի: Անցած տարում մեր արտգործնախարարները քայլեր են ձեռնարկել երկու երկրների նախագահների կողմից ձեռք բերված հանաձայնությունները կյանքի կոչելու համար», -նշել է Լավրովը:
Միաժամանակ Չինաստանի արտգործնախարարը հայտնել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի 70-ամյա հանդիսությունները խթան կհանդիսանան ողջ աշխարհում լարվածությունը թուլացնելու համար, ուստի առաջնորդվելով միջազգային պարտավորություններից անհրաժեշտ է կառուցողական միջոցներ իրականացնել աշխարհի տարբեր հատվածներում հակամարտությունների խաղաղ կարգավորման գործընթացում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լավրովը հայտնել էր, որ պատերազմի 70-ամյա միջոցառումներին մասնակցելու համար Մոսկվա կժամանեն 20 երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը: