Միջազգային 

Պուշկով, Միացյալ նահանգներն ու Եվրամիությունը վտանգավոր խաղ են սկսել Ռուսաստանի դեմ

Ինչպես հաղորդում է tpp-inform.ru լրատվական գործակալությունը, Միացյալ նահանգներն ու Եվրամիությունը վտանգավոր խաղ են սկսել Ռուսաստանի դեմ: Այդ մասին «Հետգրություն» վերլուծաբանական հաղորդաշարի ընթացքում հայտնել է Ռուսաստանի պետդումայի միջազգային հարցերով խորհրդի նախագահ Ալեքսեյ Պուշկովն, նշելով որ խաղի մեջ են ներգրավվել նաեւ միջազգային վարկանշային գործակալությունները:

 

«Վարկանշային գործակալությունները ներքաշված են Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի իրականացվող տնտեսական պատերազմի մեջ, նրանց անկախ գնահատականները համահունչ են պետքարտուղարության հայտարարությունների հետ, գրեթե 80 տոկոսն ընդամենը քաղաքականություն է», -ընդգծել է Ալեքսեյ Պուշկովը:

 

Հիշեցնենք, որ հունվարի 26-ին գործակալությունը Ռուսաստանի վարկանիշն իջեցրել էր մինիմումի՝ սպեկուլյատիվ՝ «BB+»  աստիճանի, իսկ հինգշաբթի օրը ԵՄ-ի երկրներն որոշում էին կայացրել մինչեւ սեպտեմբեր երկարձգել Ռուսաստանի դեմ տնտեսական սահմանափակումները:

 

Նույն շարքից