Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Սոչի, որտեղ մտադիր է անցկացնել իր հանգիստը և միաժամանակ հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գրում է Комсомольская правда-ն։
Լուկաշենկոյի մամուլի խոսնակ Նատալյա Էյսմոնթը բացատրել է, որ Ռուսաստանի մարզական մայրաքաղաքում քաղաքական գործիչը մտադիր է ծանոթանալ բելառուսական մարզական- զբոսաշրջային բազայի զարգացման պլաններին և անցկացնել մի շարք հանդիպումներ։