Ինչպես հայտնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, «Աջ սեկտոր» ազգայնական կուսակցության նախագահ ու Գերագույն Ռադայի պատգամավոր Դմիտրի Յարոշը հայտարարել է ուկրաինական կամավորական գումարտակների համակարգող կենտրոնի կազմավորման մասին:
Համակարգը իրենինց կներկայացնի գլխավոր շտաբ, սակայն Յարոշի վստահեցմամբ կգտնվի պաշտպանության նախարարության վերահսկողության ներքո: Կամավորական ջոկատները խոստացել են ենթարկվել կենտրոնական իշխանությանը, սակայն որոշակի տարաձայնություններ նրանց միջեւ դեռ գոյություն ունեն:
Դրա վառ ապացույցն էր «Հայդար» գումարտակի զինծառայողների պաշտպանության նախարարության շենքի մոտ կազմակերպած բողոքի ակցիան, որն ուղղված էր իշխանությունների կողմից գումարտակը ցրելու որոշման դեմ:
Ուկրաինական իշխանություններն իրենց քայլը բացատրում են զինված ուժերի կենտրոնացման ու կարգուկանոնի հաստատման առաջնահերթությամբ, այնինչ, կամավորների կարծիքով այն հետապնդում է ուկրաինական ամենազդեցիկ գումարտակի ոչնչացման նպատակ:
Ավելի վաղ«Հայդար» ջոկատի կազմակերպած ակցիան ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն որակել էր դավաճանական քայլ՝ ուղղված պատերազմական իրավիճակում գտնվող երկրի դեմ:
Նախօրեին ջոկատի ներկայացուցիչներն Ավակովին հրավիրել էին ներկա գտնվել ռազմական գործողությունների ժամանակ զոհված երկու կամավորների թաղման արարողությանն ու նմանատիպ հայտարարություններ անելուց հետո նայել զոհված մարտիկների հարազատների աչքերին: