Ինչպես տեղեկացնում է «Չինացի գիշակերներ,դուրս կորե՛ք Հոնկոնգից» «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, վերջին օրերին Հոնկոնգի փողոցներում իրավիճակը գնալով սրվում է: Իրավիճակը կրկին զարգանում է «գունավոր հեղափոխություններին» բնորոշ սցենարով, սակայն այս անգամ ցուցարարների ընդվզումները կրում են այլ երանգ:
Ամեն ինչ սկսվել է կիակի օրը դեմոկրատիայի պաշտպանության համար կազմակերպված բազմահազարանոց երթից: Իշխանություններն որոշակի անուշադրության մատնեցին ծավալվող գործողություններն, որոնք աստիճանաբար փոխեցին իրենց բնույթը: Այժմ բողոքը կրում է հակաչինական երանգ, ու կարող է դուրս գալ իշխանությունների վերահսկողությունից:
Մասնավորապես Հոնկոնգը մայրցամաքին կապող անցակետում ցուցարարները հանդես են գալիս «Չինացի գիշակերներ,դուրս կորե՛ք Հոնկոնգից» հակաչինական լոզունգներով: Իսկ դա մտահոգության տեղիք է տալիս, քանի որ տվյալ անցակետից մայրցամաք է տեղափոխվում օրեկան 600 հազար մարդ: