Միջազգային 

Ջեն Փսակի. ՆԱՏՕ-ն աշխատում է Ուկրաինայում

 

Ինչպես հաղորդում է dbelyaev.ru լրատվական կայքը, եկել է խոստովանելու ժամանակը: ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչների եւրեւի հոգնել են իրենց ստից, ուստի նրանցից ոմանք սկսել են խոսել: Վերջերս Բարաք Օբաման հավաստել է, որ Ուկրաինայի հակասահմանադրական հեղաշրջումը կազմակերպել Է ԱՄՆ-ն: Իսկ պետքարտուղարության կողմից ֆինանսավորվող «Մեդուզա» պարբերականին տրված հարցազրույցում Ջեն Փսակին հավաստել է ՆԱՏՕ-ի մասնակցությունը Ուկրաինական իրադարձություններին:

 

Հարցին՝ արդյո՞ք Միացյալ նահանգները կարող են ապացույցներ ներկայացնել Ռուսաստանի կողմից աշխարհազորայիններին օժանդակելու վերաբերյալ, Ջեն Փսակին պատասխանել է, որ ԵԱՀԿ-ն ու ՆԱՏՕ-ն աշխատում են Ուկրաինայում ու անհրաժեշտություն չկա հարցնել երկրորդ կողմին, ուստի ակնհայտ է, որ Ռուսաստանն Ուկրաինայում իրականացնում է հակաօրինական գործողություններ ու ԱՄՆ-ի խնդիրն է ցույց տալ, որ դա այդպես է:

 

Նա ավելացրել է, որ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորումը հնարավոր է միայն ռուսական ռազմատեխնիկայի ու զորքերի դուրս բերումից հետո:

 

 

Նույն շարքից