Միջազգային 

Կիեւի կողմում մարտնչող Ջ. Դուդաեւի անվան զորաջոկատը գլխավորել է Պուտինի դեմ մահափորձ նախապատրաստող ահաբեկիչը

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Կիեւի կողմում Ջ. Դուդաեւի անվան զորաջոկատը գլխավորել է Պուտինի դեմ մահափորձ նախապատրաստող ահաբեկիչը:

Այդ մասին հաղորդել է նոր հրամանատար Ադամ Օսմաեւի կինը, ով զբաղեցնում  գումարտակի մամուլի ծառայության պաշտոնը:

Սպանված նախկին հրամանատար Իսա Մունաեւի փոխարեն գումարտակի հրամանատար է նշանակվել Ադամ Օսմաեւը:

 

Ավելի վաղ Չեչնիայի հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը Իսա Մունաեւի սպանությունը վերագրել էր Ուկրաինայի հատուկ ծառայությունների ու ԿՀՎ-ի գործունեությանը:

 

«Սպանվել է Իսա Մումաեւը, որն իրականացրել են ուկրաինական ու ամերիկյան հատուկ ծառայությունները Ադամ Օսմաեւի ու Ամինա Օկուեւայի միջոցով: Մումաեւին լիկվիդացրել են այն պատճառով, քանի որ նա հարբեցող էր ու անընդունակ մարտնչելու համար: Մունաեւն երբեք մարտիկ ու իսկական տղամարդ չի եղել, հակառակ դեպքում չէր լքի Դուդաեւին ու մինչեւ վերջ կմնար իր գլխավոր հրամանատարի կողքին:Բոլոր այս տարիներին նա եղել է արեւմտյան հատուկ ծառայությունների տրամադրության տակ, որոնք էլ վերջում կազմակերպել են նրա սպանությունը»,- հայտարարել է Քադիրով:

 

Միաժամանակ նա կոչ է արել Ուկրաինայի զինված ուժերում մարտնչող չեչեն գրոհայիններին զենքը վայր դնել ու չօժանդակել ուկրաինական փաշիզմին, քանի որ նրանք ոչ ոքի չեն թողնելու մարտի դաշտից ողջ վերադառնալ:

 

Հիշեցնենք, որ սպանված բրիգադային գեներալ Իսա Մունաեւը գրոհայինների կողմում մասնակցել է չեչենական երկու պատերազմներին, իսկ պարտությունից հետո տեղափոխվել է Դանիա: 2014թ.-ին նրա գլխավորությամբ կազմաավորվել է Ջահար Դուդաեւի անվան գումարտակն, որը ռազմական գործողություններ է իրականացնում արեւելյան Ուկրաինայում: Ռուսաստանյան իրավապահները նրա նկատմամբ հետախուզում էին հայտարարել, սակայն, վերջինս փետրվարի մեկին անհայտ հանգամանքներում սպանվել է:

 

 

Նույն շարքից