Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ուղղված նամակում քննադատել է ԱՄՆ-ի կողմից իրականացվող քաղաքականության անհեռանկարայնությունը:
Նրա խոսքերով՝ տպավորություն է ստեղծվել, որ Օբաման չի ղեկավարում Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի իրականացվող գործողությունները.
«ԱՄՆ-ի գործողություններում նկատվում է միակողմանի կայսերապաշտական մղումներ, որոնք Միացյալ նահանգներին տանում են մեկուսացման Վենեսուելայի ու Հարավային Ամերիկայի հարաբերություններում ու հանգեցնելու են ԱՄՆ-ի վերջնական պարտությանը:
Սակայն մենք չենք ցանկանում ԱՄՆ պարտությունը, քանի որ այն թանկ կարժենա Վենեսուելայի տնտեսական, քաղաքական ու սոցիալական կյանքի համար»,-նշել է Մադուրոն
:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ իշխանությունները վենեսուելայի դեմ կիրառել էին նոր սահմանափակումներ՝ իրենց գործողություններն արդարացնելով Վենեսուելայում մարդու իրավունքների ոտնահարմամբ:
Ավելի վաղ Մադուրոն հայտարարել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը նպատակադրվել է հեղաշրջում իրականացնել Վենեսուելայում: