Միջազգային 

ԱՄՆ պետքարտուղարություն. Վաշինգտոնը կշարունակի Ռուսաստանի մեկուսացման քաղաքականությունը

 

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Վաշինգտոնը կշարունակի Ռուսաստանի մեկուսացման քաղաքականությունը:

Այդ մասին հայտնել է ԱՄՆ դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը, նշելով, որ նախագահ Բարաք Օբաման կրկին գտնում է, որ Ռուսաստանի մեկուսացման ԱՄՆ մարտավարությունն արդարացված է:

 

«Ռուսաստանի դեմ պաժամիջոցները կշարունակվեն, քանի դեռ Մոսկվան չի փոխել իր դիրքորոշումն Ուկրաինական ճգնաճամի հարցում: Ամերիկյան ստրատեգիան հաջող է ընթանում, այն հանգեցրել է Ռուսաստանի տնտեսության ճգնաժամին ու ռուբլու արժեզրկմանը: Վարկանշային կազմակերպությունների գնահատականները վկայում են, որ Պուտինի Ուկրաինական հակամարտության նկատմամբ դիրքորոշումը զգալի հարված է հասցրել երկրի տնտեսությանը», -ասել է Էռնեստը:

 

Նա միաժամանակ ավելացրել է, որ Սպիտակ տան ծրագրերում առայժմ բացակայում է Ուկրաինային զենք ու զինամթերք տրամադրելու մտադրությունը:

Հիշեցնենք, որ Եվրոպայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար գեներալ Ֆիլիպ Բրիդլավն ու Սպիտակ տան մի շարք ներկայացուցիչներ օժանդակում են Կիեւին ռազմական տեխնիկա տրամադրելու ծրագրերը, սակայն Բարաք Օբաման կասկածներ ունի նման որոշման իրականացման արդյունավետության առումով:

Նույն շարքից