Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Խարկովում երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցի ընթացքում հաստատել է Ուկրաինայի դաշնայնացումը թույլ չտալու իր մտադրությունը, գրում է «Взгляд»-ը:
«Ուկրաինան չի լինի դաշնային, այլ կմնա ունիտար պետություն: Եվրոպական ընտրությունը ենթակա չէ քննարկման, իսկ միակ պետական լեզուն լինելու է ուկրաիներենը»,- հայտարարել է նա:
Պորոշենկոն վստահեցնում է, որ Ուկրաինայի քաղաքացիների 85 տոկոսը պաշտպանում է այդ գաղափարը: Նախագահն ընդգծել է, որ վստահ է ուկրաինացիների նման ընտրության հարցում և «անգամ կարող է այդ հարցը հանրաքվեի դնել»: