«Պուտինի ռազմական և քաղաքական նպատակները պարզ են։ Նա ցանկանում է պարտության մատնել ուկրաինական բանակը, որպեսզի ստիպի կամավորական գումարտակներին հիասթափությունից շրջվել դեպի Կիևի իշխանությունները։ Ռուսաստանը փորձում է հող նախապատրաստել հեղաշրջման համար՝ խնդիրներ ստեղծելով էներգամատակարարման հարցում և տնտեսության համար»,- գրում է Սաակաշվիլին։
Նրա կարծիքով՝ Արևմուտքը դա կանխելու համար պետք է, նախևառաջ, լսի Հիլարի Քլինթոնի և Ջոն ՄքՔեյնի խորհուրդը և Ուկրաինային զենք և ռազմական օգնություն տրամադրի։