Տնտեսություն 

ՀԲ-ն Հայաստանին 19.9 մլն դոլար կտա սոցիալական բարեփոխումների համար

Հայաստանը Համաշխարհային բանկից 13,1 մլն SDR(ընթացիկ փոխարժեքով՝  19,9 մլն դոլար-խմբ.) արտոնյալ վարկ կստանա: Համաձայնագրին հավանություն է տրվել ՀՀ կառավարության օգոստոսի 28-ի նիստում: Միջոցները կհատկացվեն Զարգացման միջազգային ասոցիացիայի (IDA) միջոցով. Համաշխարհային բանկի ստորաբաժանում, որը պատասխանատու է զարգացող երկրներին արտոնյալ վարկերի տրամադրման համար:

Ծրագրի շրջանակում  նախատեսվում է զարգացնել ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը, որն արդեն սկսել է գործել հանրապետությունում: Ծրագրի մյուս ուղղությունը բարեփոխումներն են զբաղվածության ծառայության  աշխատանքում, կենսաթոշակային բարեփոխման  արդիականացումը, ինչպես նաեւ նախարարության վերլուծական կարողությունների բարձրացումը:

Նույն շարքից