Միջազգային 

Իտալիայի վարչապետը փողկապ Է նվիրել Հունաստանի վարչապետին

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին Հռոմում կայացած համատեղ մամուլի ասուլիսից հետո փողկապ Է նվիրել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին: Այդ մասին  հաղորդվում Է «Էթնոս» թերթի կայքում: Վարչապետը նվերն ընդունել է ժպիտով՝ խոստանալով այն կապել, երբ կգտնվի  հունական հիմնախնդրի լուծումը:    


Ցիպրասը փողկապ չի կրում, բայց խորհրդարանական ընտրություններից առաջ լրագրողներին խոստացել է, որ կսկսի փողկապ կրել, երբ Հունաստանը դուրս գրի իր պարտքերը:


Ցիպրասն իր կողմից Ռենցիին Է հանձնել երաժշտական խտասկավառակ՝ Հարավային Իտալիայի հունալեզու գյուղի տարանտելլայով:


Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, մամուլի ասուլիսն անցել Է անկաշկանդ մթնոլորտում: Դրա ընթացքում Ռենցին համոզմունք Է հայտնել, որ կան բոլոր պայմանները Եվրոպայի ինստիտուտների եւ Հունաստանի իշխանությունների միջեւ համաձայնություն գտնելու համար:

Նույն շարքից