Միջազգային 

Հորդանանը մահապատժի է ենթարկել երկու ահաբեկչի

Հորդանանն ի պատասխան իր օդաչուի ողջակիզման մահապատժի է ենթարկել բանտում գտնվող երկու ահաբեկչի, որոնք կապված են եղել «Իսլամական պետության» հետ:


Ինչպես հաղորդում  են  արաբական լրատվամիջոցները, այս մասին հաղորդել է հորդանանյան հեռուստաընկերությունը՝ հայտարարելով, որ ի կատար է ածվել իրաքի քաղաքացուհի Սաջիդա առ Ռիշաուիի մահվան դատավճիռը, ով 2005-ին  Ամմանում իրականացրել է խոշոր ահաբեկչություն, որի զոհ էին դարձել 60 մարդ: Բացի այդ, մահապատժի է ենթարկվել Զիյադ ալ Կաբրուլին «Ալ Կաիդա»-ի ղեկավարների մեկի՝ Աբու Մուսաբա ազ Զարկաուիի զինակիցը:


Փետրվարի 3-ին Հորդանանի իշխանությունները հայտարարել են 6  ահաբեկչի մահվան դատավճռի իրականացման մտադրության մասին:


Մինչ այդ ԻՊ-ն համացանցում տեղադրել էր հորդանանցի օդաչուի սպանության տեսանյութը: Մուազ Յուսեֆ ալ Կասասբան գերի էր ընկել դեկտեմբերի 24-ին, երբ ահաբեկիչները Ռակկայում խոցել էին Հորդանանին պատկանող ինքնաթիռը: Օդաչուին ողջ-ողջ այրել էին: Հորդանանի զինված ուժերի ղեկավարությունը հաստատել էր լուրը: Մուազ Յուսեֆ ալ Կասասբան առաջին օդաչուն էր, որ գերի էր ընկել ահաբեկիչներին: Դեկտեմբերի 30-ին Հորդանանը դադարեցրել էր ԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիայի հետ ռազմական գործողություններին մասնակցությունը:

Նույն շարքից