Միջազգային 

Ուկրաինան ռազմական բրիգադ կստեղծի

Ուկրաինայի ժողովրդական պատգամավորները հավանության են արժանացրել համատեղ զորամաս ստեղծելու վերաբերյալ Լիտվայի, Լեհաստանի և Ուկրաինայի միջև համաձայնությունը վավերացնելու մասին օրինագիծը, գրում է korrespondent.net-ը:

 

Ինչպես հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի տեղակալ Պյոտր Մեխեդը՝ ներկայացնելով օրինագիծը, համատեղ ուկրաինա-լեհա-լիտվական զորամասում կծառայի 545 ուկրաինացի զինծառայող:

 

Բացի այդ, նրա խոսքով, ուկրաինացի զինծառայողների կազմից 15 մարդ կներգրավվի անմիջականորեն բրիգադի կազմում: Մեխեդը հայտնել է, որ Լեհաստանից համատեղ բրիգադում կլինի մինչև 3,5 հազար մարդ, իսկ Լիտվայից՝ մինչև 350 զինծառայող:

 

Պաշտպանության նախարարի տեղակալի խոսքով՝ ստորաբաժանումները, որոնք մտնելու են բրիգադի մեջ, մնում են իրենց պետությունների զինված ուժերի կազմում:

Նույն շարքից