Պորոշենկոն վախենալով, որ երկրում եթե խաղաղություն չհաստատվի, ապա կկորցնի իր երկու պաշտոնը, զանգահարել է Պուտինին և հայտարարել, որ, եթե մարտական գործողությունները չդադարեցվեն, ապա համացանցում կտարածի ռուս զինվորականների կրծքանշանները, ովքեր գերի են ընկել կամ էլ սպանվել Ուկրաինայի ուժայինների կողմից:
Մինսկում կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հերքել էր Ուկրիանայում Ռուսաստանի զորքերի ներկայության մասին տեղեկաությունները, : Պուտինը հայտարարել էր, որ 1,2 մլն զինվոր ունի և երկու օրվա ընթացքում կարող է գրավել Կիևը և Եվրամիության կամ ՆԱՏՕ-ի ցանկացած այլ մայրաքաղաք: Այս մասին գրում է inforesist.org-ը :
Ինչպես գրում է պարբերականն՝ այն ժամանակ Պորեշոնկոն նույնիսկ պատրաստ էր մի շարք զիջումներ գնալ Եվրամիությանն ասոցիացիայի պայմանագրի որոշ կետերի վերաբերյալ՝ կապված Ռուսաստանի հետ առևտրա-տնտեսական կապերի հետ: Սակայն դրան դեմ է արտահայտվել Եվրահանձնաժողովի այն ժամանակվա համանախագահ Ժոզե Մանուել Բարոզուն և որպես փոխզիջում գործարկման էր դրվել ուկրաինական կողմի հետ համաձայնագրի տնտեսական մասը: