«Մի բան հստակ է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ին լինելու է Հայաստանում: Նա այդ մտադրությունը վերահաստատել է հունվարին: Յուրաքանչյուր երկիր ինքնիշխան երկիր է և որոշում է, թե ինչ ամսաթվի, տարեթվի կամ հիշատակման արարողություն պետք է կազմակերպի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այսպես մեկնաբանեց Թուրքիայի որոշումը Դարդանելի ճակատամարտի տարեդարձի միջոցառումներ կատարել ապրիլի 24-ին:
Ինչ վերաբերում է 102 երկրների ղեկավարներին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հրավերին, Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն նշեց, որ յուրաքանչյուր ինքնիշխան պետություն ինքն է որոշելու գնալ այդ միջոցառմանը, թե` ոչ: