Միջազգային 

Պուտինը ստորագրել է ԵվրԱզԷՍ-ի գործունեության դադարեցման պայմանագրի վավերացման մասին օրենքը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) գործունեության դադարեցման մասին պայմանագրի վավերացման մասին օրենքը, հաղորդվում է Կրեմլի պաշտոնական կայքում։

 

Օրենքն ընդունվել է Պետդումայի կողմից հունվարի 23-ին և հաստատվել է Դաշնային խորհրդի կողմից հունվարի 28-ին։ Փաստաթուղթը վավերացնում է ԵվրԱզԷՍ-ի գործունեության դադարեցման մասին պայմանագիրը, որը ստորագրվել է Մինսկում 2014թ. հոկտեմբերի 10-ին։

 

Համաձայն պայմանագրի՝ 2015թ. հունվարի 1-ից դադարեցվում է ԵվրԱզԷՍ-ի և նրա բոլոր մարմինների գործունեությունը։

Նույն շարքից