Միջազգային 

Գերագույն ռադան Յանուկովիչին զրկել է Ուկրաինայի նախագահի կոչումից

Ուկրաինայի Գերագույն ռադան Յանուկովիչին Ուկրաինայի նախագահի կոչումից զրկելու մասին որոշում է կայացրել։


Խորհրդարանի 4 պատգամավորների ներկայացրած համապատասխան փաստաթղթին կողմ է քվեարկել 281 պատգամավոր։


Ուկրաինայի պատմության մեջ առաջին անգամ երկրի խորհրդարանը նման որոշում է կայացնում։ Ակնկալվում է, որ դրա հետեւանքով Յանուկովիչը կզրկվի բոլոր արտոնություններից, որոնք, ըստ օրենսդրության, հատկացվում են պետության բոլոր նախկին նախագահներին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։


Փաստաթղթի հեղինակները բացատրում են, որ նման որոշում կայացնելու անհրաժեշտությունը բխում էր այն հանգամանքից, որ «Յանուկովիչը ինքնակամ եւ ոչ սահմանադրական ճանապարհով է վայր է դրել Ուկրաինայի  նախագահի լիազորությունները, ինչը սպառնում էր  Ուկրաինայի պետական կառավարմանը, տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը, եւ ինչը հանգեցրել էր երկրում քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների զանգվածային ոտնահարմանը»։


Յանուկովիչը ընտրվել էր Ուկրաինայի նախագահի պաշտոնում 2010թ. փետրվարի 25-ին։ Գերագույն ռադան 2014թ. փետրվարի 22-ին վաղաժամկետ կասեցրեց նրա լիազորությունները։

Նույն շարքից