Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր դիմել է Ուկրաինայի քաղաքացիներին, փոխանցում է Обозреватель-ը։
Պատարագից հետո պոնտիֆիկոսն ասել է. «Մտածում եմ սիրելի ուկրաինացի ժողովրդի մասին։ Ցավոք, իրավիճակը վատացել է, շարունակվում է լուրջ հակամարտությունը։ Աղոթե՛նք զոհերի համար, որոնց թվում շատ են խաղաղ բնակիչները, ինչպես նաև նրանց ընտանիքների համար։ Խնդրե՛նք Աստծուց որքան հնարավոր է արագ դադարեցնել այս եղբայրասպան բռնությունը։ Եվս մեկ անգամ դիմում եմ՝ կոչ անելով ներդնել բոլոր ջանքերը, այդ թվում՝ միջազգային, երկխոսություն հաստատելու համար, որը միակ հնարավոր ուղին է այս տառապող երկրում համաձայնությունն ու խաղաղությունը վերականգնելու համար»,- ասել է Հռոմի պապը։
Պոնտիֆիկոսը դիմել է ուկրաինացիներին՝ ասելով, որ երբ լսում է «հաղթանակ» կամ «պարտություն» բառերը, մեծ տխրություն է ապրում։
«Դա սխալ բառեր են։ Միակ ճիշտ բառը «խաղաղությունն» է։ Ես մտածում եմ ձեր մասին, ուկրաինացի եղբայրներ և քույրեր, չէ որ սա պատերազմ է քրիստոնյաների միջև։ Դուք ունեք միևնույն մկրտությունը։ Մտածե՛ք այդ մասին»,- նշել է Ֆրանցիսկոս պապը և հրավիրել բոլոր ներկաներին աղոթել Ուկրաինայի համար։