Միջազգային 

Պետք է վերադարձնել ադրբեջանցի դիվերսանտներին. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացը հանդիսանում է կողմերի միջև բանակցությունների միակ ֆորմատը: Այս մասին հայտարարել է ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը` խոսելով Գերմանիայի և Թուրքիայի կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին մասնակից լինելու ցանկության մասին:


Նրա խոսքերով, համանախագահները հավատարիմ են մնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար իրենց պարտավորություններին. «Մենք գործում են ԵԱՀԿ ներկայացուցչի մանդատի շրջանակներում և կողմերի ցանկությամբ: Մենք միջնորդի դերում հանդես կգանք այնքան ժամանակ, որքան կողմերը արդյունավետ կհամարեն մեր միջնորդությունը»,-ասել է ամերիկացի դիվանագետը:


Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, խոսելով Քարվաճառի շրջանում հայ-ադրբեջանական սահմանն անօրինական հատած և հայկական կողմում վնասազերծված ադրբեջանցի դիվերասանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի մասին, ամերիկացին կոչ է արել այդ դիվերսանտներին վերադարձնել Ադրբեջանին` նշելով, որ այս քայլը կարող է  թուլացնել լարվածությունը և վստահության մթնոլորտ ստեղծել

Նույն շարքից