Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, բանակցությունների մերժման դեպքում աշխարհազորայինները կշարունակեն հարձակումը:
Այդ մասին հայտնել է՝ Լուգանսի ինքնահռչակ հանրապետության նախագահ Իգոր Պլոտնիցկին, նշելով, որ աշխարհազորայիններն որոշել են վերականգնել Դոնբասի սահմանները:
Ավելի վաղ Լուգանսկի հանրապետության պաշտոնական ներկայացուցիչ Վլադիսլավ Դայնենկոն Կիեւի իշխանություններից առաջարկ էր ստացել մինչեւ ֆետրվարի 3-ը հրադադար սահմանել՝ Դեբալցեւյան շրջանից խաղաղ բնակչության էվակուացիայի համար:
Վերջում նա ավելացրել է, որ եթե Կիեւը ցանկություն չունի Լուգանսկի հողերը հետ վերադարձնել խաղաղ ճանապարհով, ապա հարձակումն կշարունակվի: