Միջազգային 

Թուրքական դատարանն առաջին անգամ ձերբակալել է ԻՊ գրոհայինին

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Անկարայի դատարանը ԻՊ խմբավորման շարքերում մարտնչելու մեղադրանքով ձերբակալել է Թուրքիայի քաղաքացի Մուսա Հյոքթաշին: Սա Թուրքիայում ԻՊ ահաբեկիչի ձերբակալության առաջին դեպքն է:

 

2014թ.-ի հոկտեմբերին 38-ամյա ահաբեկիչը ԻՊ գրոհայիններին միանալու նպատակով իր 15-ամյա երկվորյակ որդիների հետ հատել էր սահմանը: Նրա կինը, անտեղյակ լինելով, դիմել էր տեղի ոստիկանություն:

 

2015թ.-ի հունվարին նա տունը վաճառելու համար հետ էր վերադարձել, որպեսզի այնուհետեւ կնոջ հետ վերադառնար Սիրիա, սակայն Թուրքիայի հարավում ձերբակալվել էր թուրքական ոստիկանության կողմից ու ուղարկվել Անկարա:

 

Դատարանը նրան մեղադրել էր ԻՊ ահաբեկիչներին հարելու համար ու ձերբակալել: Մեղադրյալը նշել էր որ ահաբեկիչների հարել է կրոնական նկատառումներով, ապա պնդել որ չի մասնակցել ռազմական գործողություններին ու աշխատել որպես խոհարար՝ ստանալով 270 դոլար աշխատավարձ:

 

 

Նույն շարքից