Ինչպես հաղորդում է New York Times պարբերականը, Սաուդյան Արաբիան Սիրային չօժանդակելու դեպքում Ռուսաստանին խոստացել է չնվազեցնել նավթի գները:
Մասնավորապես սաուդյան բարձրաստիճան դիվանագետի կարծիքով նավթի միջոցով Սիրիայում խաղաղության հասնելու համար կարելի է գործարք իրականացնել Ռուսաստանի հետ:
Դեռ 2013թ.-ի օգոստոսին լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, որ Սաուդյան Արաբիան Մոսկվայի հետ բանակցություններ է վարում սիրական ճգնաժամի վերաբերյալ՝ առաջարկելով վերջինիս հրաժարվել Բաշար Ասադին օժանդակելու քաղաքականությունից՝ փոխարենը խոստանալով կայունացնել նավթի գները:
Սակայն Վլադիմիր Պուտինի քաղաքական գծով խորհրդական Յուրի Ուշակովը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը Սիրիայի հարցում չի պատրաստվում գործարքների գնալ:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան բազմիցս հայտարարել է, որ նավթի գների անկումն կրում է ճգնաժամային բնույթ ու քաղաքական ենթատեքստ չի հետապնդում: