Միջազգային 

Փերինչեքի խոսքերը ոչ թե խոսքի ազատության, այլ բացահայտորեն հանցագործության դրդել ենք գնահատում

Թուրքական «Օզգյուր Գյունդեմ» կայքում հրապարակված Թուրքիայում գործող փաստաբան, բազմաթիվ գործերում հայերի իրավունքները պաշտպանած, Հայոց ցեղասպանությունը ճանաչող Էրեն Քեսքիի   հոդվածը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով.

 

«Անցյալ շաբաթ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կարևոր գործ քննվեց: Հանրության շրջանում որպես «Դողու Փերինչեքի դատ» հայտնի դարձած այդ դատավարությանը Թուրքիայի մարդու իրավունքների միությունը, Արդարության, իրականության ու հիշողության կենտրոնն ու Տորոնտոյում գործող Ցեղասպանությունների ու մարդու իրավունքների ինստիտուտը մասնակցելու հայտ ներկայացրեց: Մեր պահանջն ընդունվեց ՄԻԵԴ-ի կողմից:

 

Այսինքն` մենք այս դատավարության ընթացքում Դողու Փերինչեքի հակառակ կողմում տեղ զբաղեցրինք:

 

Տարիներ շարունակ գաղափարների համար դատապարտված, բանտարկված Դողու Փերինչեքի խոսքերը ոչ թե խոսքի ազատության, այլ բացահայտորեն հանցագործության դրդել ենք գնահատում:

 

Ահա նման դրդումների հետևանքով են, որ սպանվեցին Հրանտ Դինքը, Թահիփ Սանթորոն, Սևակ Շահին Բալըքչըն…

 

Հիշեցնենք, որ վերջերս Թուրքիայում 10-ամսյա ազատազրկման է դատապարտվել տխրահռչակ 301-րդ հոդվածով, իր հոդվածում անդրադարձել է ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի դատավարությանն ու նշել, որ այն բարդ քննություն է լինելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համար (ՄԻԵԴ):

 

 

Նույն շարքից