Միջազգային 

Ալիեւը անչափահասներին հավատարմության երդում պարտադրող օրենք է ստորագրել

Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւը «Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություն մտցնելու մասին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն 14 տարին լրացած Ադրբեջանի քաղաքացիները պետք է քաղաքացու երդում տան: Այս մասին հայտնում է Ադրբեջանաի նախագահի պաշտոնական կայքը:


Երդումը պետք է տրվի պետական լեզվով: Երդման ժամանակ անչափահասը պետք է նշի, որ որպես Ադրբեջանի քաղաքացի այլ պետության քաղաքացու պարտավորություններ չունի, պարտավորվում է համատարիմ լինել Ադրբեջանի սահմանադրությանը, հավատարմորեն ծառայել ադրբեջանական պետությանը, պաշտպանել երկրի անկախությունը, ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը, հարգել Ադրբեջանի ավանդույթներն ու մշակույթը:


Երդման արարողությունը պետք է անցկացվի հանդիսավոր պայմաններում, Ադրբեջանի դրոշի մոտ: Երդման ժամանակ անչափահասը պետք է ձեռքը դնի Ադրբեջանի սահմանադրության վրա:


Երդում տվող յուրաքանչյուր պատանի պարտավոր է ստորագրել այդ մասին փաստաթուղթ, որը հետո պահվելու է գործադիր իշխանության համապատասխան մարմնում:

Նույն շարքից