Փետրվարի 5-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որով զինվորական պահուստի մեջ գնտվող քաղաքացիների զորահավաք է սկսվում, հրամանը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: Հաղորդում ռուսական «RT» գործակալությունը:
Փաստաթղթում նշվում է.
«Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները, ովքեր գտնվում են պահուստի մեջ, 2015 թ. զորակոչվում են մինչև երկու ամիս ՌԴ Զինված ուժերում, ՌԴ ներքին գործերի նախարարություն զորքերում, պետական պաշտպանության մարմիններում, դաշնային անվտանգության ծառայության մարմիններում զինվորական հավաքին մասնակցելու համար»: