Միջազգային 

Օլանդը Մերկելի հետ կմեկնի Մոսկվա

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հինգշաբթի և ուրբաթ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ կայցելի Կիև և Մոսկվա՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների, գրում է РИА Новости-ն։

 

«Անգելա Մերկելի հետ ես որոշել եմ հանդես գալ նոր նախաձեռնությամբ։ Այսօր օրվա 2-րդ կեսին մենք կմեկնենք Կիև։ Մենք նոր առաջարկներ կանենք Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ, և նրանք հիմնված կլինեն երկրի տարածքային ամբողջականության պահպանման վրա։ Այսօր մենք Ուկրաինայի նախագահի հետ կքննարկենք այդ առաջարկները, իսկ ուրբաթ կմեկնենք Մոսկվա՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման»,- ասել է Օլանդը։

 

Գերմանիայի կառավարությունը հաստատել է Մերկելի այցն Ուկրաինա և Ռուսաստան։

Նույն շարքից