«Իսլամական բանակ» ծայրահեղական խմբավորման ղեկավար Զահրան Ալլուշը սպառնացել է Դամասկոսը վերածել պատերազմի դաշտի:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, խմբավորման անդամները փետրվարի 5-ի առավոտյան Դամասկոսի կենտրոնական թաղամասերի ուղղությամբ վերսկսել են ռմբակոծությունը: Արդեն իսկ տեղեկություններ են ստացվել տասնյակ հրթիռների և հրասանդների պայթյունների վերաբերյալ, որոնց հետևանքով զոհվել է 3, վիրավորվել ավելի քան 30 մարդ: Դամասկոսի ոստիկանությունը ռմբակոծությունը համարել է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում տեղի ունեցած ռմբակոծություններից ամենաուժգինը: Զինյալներն սկսել են ռմբակոծել մայրաքաղաքը բնակիչների աշխատավայրեր մեկնելու, դպրոց հաճախելու ժամերին:
Ռումբերն ընկել են Աբու Ռումանա, Ալ Մալիքի, Ջամարիք, Բարամքե թաղամասերում, Սաբաա Բահրաթ հրապարակում, Բաղդադ փողոցում և Հին քաղաքում: Արձակված հրասանդների թիվը գերազանցել է 40-ը: