Միջազգային 

Իրաքի վարչապետը Բաղդադում չեղյալ է հայտարարել պարետային ժամը

Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին փետրվարի 5-ին հրամայել է Բաղդադում չեղյալ հայտարարել պարետային ժամը:



Վարչապետ Հեյդար ալ Աբադին այցելել է բանակի ղեկավարության նստավայր՝ ծանոթանալու իրավիճակին, որից հետո նման որոշում է կայացրել: Բացի այդ` վարչապետը հրամայել է Կազիմա, Ազիմա, Մանսուր, Սայիդիա թաղամասերը դարձնել ապառազմականացված, ինչպես նաև հրամայել է Բաղդադում որոշ կարևոր ճանապարհներ բացել: Որոշումն ուժի մեջ կմտնի  հաջորդ շաբաթ օրվանից:

Պարետային ժամի չեղյալ հայտարարելը Իրաքի անվտանգության և պաշտպանության կոմիտեի անդամ Մաջիդ ալ Ղարաուն կարևոր և համարձակ քայլ է համարել:


Իրաքյան իշխանությունները հաստատում են, որ մայրաքաղաքում իրավիճակը բարելավվել է և անվտանգ է իրաքյան ուժերի ռազմական գործողությունների ծավալելու արդյունքում: Ահաբեկիչներից ազատագրվել է Հազիմ թաղամասը, որտեղ ԻՊ-ի 238 անհաբեկիչներ են սպանվել: Բացի այդ հունվարի 12-19-ը Բաղդադի թաղամասերում ծավալված ռազմական գործողություններն իրաքյան օդային ուժերի, միջազգային դաշինքի և ազգային կամավորական ջոկատների հետ մեծ արդյունքներ են գրանցել:


Բաղդադում շուրջ 8 տարի պարետային ժամ էր սահմանված:

Նույն շարքից