Տնտեսություն 

Բրիտանիայի վարչապետը Շոտլանդիայի բնակչությանը կոչ է արել մտածել աշխատատեղերի հնարավոր կրճատման մասին

Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը Շոտլանդիայի բնակչությանը կոչ է արել մտածել աշխատատեղերի հնարավոր կրճատման մասին` սեպտեմբերի հանրաքվեին տարածաշրջանի անկախության օգտին քվեարկելու դեպքում:


Ըստ Քեմերոնի` Մեծ Բրիտանիան աշխարհում հնագույն եւ ամենահաջողված շուկաներից է, իսկ Շոտլանդիայի եւ Միացյալ Թագավորության առեւտրաշրջանառության ծավալը երկու անգամ գերազանցում է  մյուս երկրների հետ Շոտլանդիայի առեւտրաշրջանառությանը: 


Ըստ BBC-ի ռուսական ծառայության` հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ հանրաքվեի արդյունքում Շոտլանդիայի անկախացումը Մեծ Բրիտանիայից քիչ հավանական է:
Հիշեցնենք, որ Շոտլանդիայի անկախության հանրաքվեն նշանակված է սեպտեմբերի 18-ին:

Նույն շարքից