Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հունաստանի նոր վարչապետ Ալեքսիս Ցիպրասին հրավիրել է Ռուսաստան, նշել է նախագահի խորհրդական Յուրի Ուշակովը, փոխանցում է Газета-ն։
ՌԴ նախագահը շնորհավորել է Ցիպրասին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
«Զրույցը եղել է շատ ջերմ և կառուցողական։ Պուտինը հրավիրել է Ցիպրասին Ռուսաստան այցելել ցանկացած ժամանակ»,- ասել է նա։
Զրուցակիցները քննարկել են Ուկրաինայում իրավիճակը, ինչպես նաև «Հարավային հոսքի» և «Թուրքական հոսքի» շինարարության իրավիճակը։ «Հաստատվել է երկկողմ հարաբերությունների ամենաակտիվ զարգացման տրամադրվածությունը»,- հայտնել է Ուշակովը։