Միջազգային 

Պուտինը, Մերկելը և Օլանդը կքննարկեն Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու քայլերը. Պեսկով

Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները՝ Վլադիմիր Պուտինը, Անգելա Մերկելը և Ֆրանսուա Օլանդը, փետրվարի 6-ին Մոսկվայում կքննարկեն, թե ինչ կարելի է անել Ուկրաինայում քաղաքացիական պատերազմի շուտափույթ դադարեցման համար, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

«Ես հաստատում եմ, որ իսկապես վաղը նախատեսված են Պուտինի, Մերկելի և Օլանդի բանակցությունները, որոնց ընթացքում երեք պետությունների ղեկավարները կքննարկեն, թե հատկապես ինչ կարող են անել 3 պետությունները՝ Ուկրաինայի հարավ-արևելքում քաղաքացիական պատերազմի շուտափույթ դադարեցմանը նպաստելու համար, որն էապես սրվել է վերջին օրերին և ինչը հանգեցնում է բազմաթիվ զոհերի»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նույն շարքից