Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը փետրվարի 5-ին Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է, որ Մոսկվան անհանգստացած Է ղարաբաղյան հակամարտության շուրջ իրադրության սրվելուց, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:
«Հաստատակամորեն կոչ ենք անում կողմերին՝ ձեռնարկել գործուն միջոցներ, որոնք ուղղված կլինեն լարվածության թուլացմանը, կոչ ենք անում խուսափել այնպիսի քայլերից, որոնք տանում են հակամարտության բորբոքման»,-նշել Է նա: