Միջազգային 

ԱՄՆ-ի պետքարտուղարը կայցելի Վրաստան

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին մոտ ժամանակներս այց կկատարի Վրաստան: Այդ մասին  հայտարարել Է հանրապետության արտաքին գործերի նախարար Թամարա Բերուչաշվիլին՝ ամփոփելով ԱՄՆ կատարած իր մեկշաբաթյա այցի արդյունքները:  



Նրա խոսքով՝ «առաջիկայում Թբիլիսիում կկայանա լիագումար նիստ՝ նվիրված Վրաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական գործընկերության խարտիայի իրագործման հարցերին»: Նա չի ճշտել նստաշրջանի անցկացման ամսաթիվը, բայց նշել Է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարը կժամանի Թբիլիսի եւ կմասնակցի դրան:



ՏԱՍՍ-ը հիշեցնում Է, որ Խարտիան ստորագրվել Է 2009 թվականի հունվարին Վաշինգտոնում: Փաստաթուղթը համագործակցություն Է նախատեսում  անվտանգության, պաշտպանության, առեւտրի, տնտեսության, մշակույթի բնագավառներում, հումանիտար ոլորտում:

Նույն շարքից