Միջազգային 

Ռուսաստանը նավթային տատանումների պատճառով չի փոխի դիրքորոշումը Սիրիայի նկատմամբ

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը,Ռուսաստանը չի սակարկում նավթի գինը Սիրիայի հարցում իր դիրքորոշումը փոխելու դիմաց։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը, նշելով,  որ Ռուսաստանը նավթային տատանումների պատճառով չի փոխի դիրքորոշումը Սիրայի նկատմամբ

 

 

Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին The New York Times պարեբարականը հայտնել էր, որ Սաուդյան Արաբիան փորձում է օգտագործել նավթի իր պաշարները եւ շուկայում ունեցած ազդեցությունը՝ ստիպելու համար Ռուսաստանին հրաժարվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելուց։

Պարբերականը արձանագրում է, որ «այնքան էլ պարզ չէ, թե բանակցությունների ընթացքում Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները որքանով են կապել նավթին վերաբերող հարցրեը սիրիական խնդրի հետ»։ Միաժամանակ, ինչպես նշված է հոդվածում, «Սաուդյան Արաբիայի պաշտոնական դեմքերը հայտարարել են, որ ըստ իրենց՝ նավթի արտահանման ծավալների նվազեցման եւ նավթի գնի բարձրացման հնարավորությունը իրենց Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու լծակներ է տալիս»։

 

 

Նույն շարքից