Ռուսաստանն առաջարկում է Ուկրաինայի համար գազի սակագինը սահմանել 1000 խմ-ի դիմաց 385 դոլար՝ չսպասելով դատարանի որոշմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը Եվրահանձնաժողովի փոխնախագահ Գյունտեր Էթինգերի հետ բանակցությունների արդյունքում:
Եվրոպացի պաշտոնյան կոչ է արել գազային հատվածը քաղաքական ճգնաժամի թեժացման գործիք չդարձնել:
Էթինգերի համոզմամբ՝ «Գազպրոմն» ու Կիեւը պետք է գազի միջանկյալ գին սահմանեն, քանի դեռ ընթանում է դատաքննությունը: