Միջազգային 

Էթնիկ հունգարացիների զորակոչի դեպքում Հունգարիան սպառնում է դադարեցնել Ուկրաինայի գազամատակարարումը

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, Հունգարիայի իշխանություններն անհանգստացած են Ուկրաինայի էթնիկ հունգարացիների զորակոչի իրողությունից:

Հունգարացի չինովնիկները պահանջում են դադարեցնել իրենց հայրենակիցների զորահավաքը՝ հակառակ դեպքում սպառնալով փակել Ուկրաինա գնացող կապույտ վառելիքի հոսքը:

 

Ոկրաինայում ռազմական գործողություններին հունգարացիների մասնակցությանն դեմ են հանդես եկել Հունգարիայի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեի ներկայացուցիչներն, որոնք պահանջել են իրականացնել իրենց հայրենակիցների անվտանգ էվակուացիան:

 

Նրանք պահանջել են, որպեսզի երկրի իշխանությունները գործադրեն բոլոր հնարավոր միջոցները էթնիկ հունգարացիներին զորակոչից փրկելու համար, ճնշում գործադրել Կիեւի նկատմամբ՝ ընդհուպ մինչեւ գազի առաքման դադարեցումը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում բնակվում է շուրջ 200 հազար էթնիկ հունգարացի:

 

Նույն շարքից