Միջազգային 

ՆԱՏՕ. Հյուսիսատլանտյան ալյանսը ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, ՆԱՏՕ-ն պնդում է, որպեսզի Ռուսաստանը չճանաչի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը:

«ՆԱՏՕ-ի անդամ պետությունների նախարարները հաստատել են իրենց չճանաչման քաղաքականությունը եւ Ռուսաստանին կոչ են արել հրաժարվել ճանաչել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը»,- ասված է հայտարարությունում:

Փաստաթղթում նաեւ նշվում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն ամբողջությամբ սատարում է Վրաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը, ինչպես նաեւ տարածքային ամբողջականությունը:

Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստը կայացել է այսօր՝ փետրվարի 5-ին, Բրյուսելում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը Թբիլիսիի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Վրաստանի տարածքում ուսումնավարժանք անցկացնելու մասին:

 

 

Նույն շարքից