Ինչպես հաղորդում է INTERFAX.RU գործակալությունը, Ուկրաինա զենքի առաքումը չի բխում երկրի շահերից:
Այդ մասին հայտնել է Իտալիայի պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտին, նշելով, որ Ուկրաինային զենք մատակարարելու մտահղացումն անարդյունավետ որոշում կլիներ ու ավելի կսրեր ուկրաինական հակամարտությունը:
Նա ընդգծել է, որ ռազմական լայնամասշտաբ գործողությունների ընթացքում զենքի նոր խմբաքանակը անմեղ զոհերի պատճառ կդառնա, իսկ դա ոչ ոք չի կամենում:
Ավելի վաղ Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին հայտնել էր, որ Իտալիան ու ԵՄ-ը դեմ են Ուկրաինային զենք մատակարարելու առաջարկներին: