Ինչպես հայտնում է zeit online լրատվական կայքը Եվրախորհրդարանի նախագահը Հունաստանից պահանջել է հավատարիմ մնալ նախկին համաձայնագրերին, ինչի խախտման դեպքում երկրին կսպասի սննկացում:
Իր հերթին Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը պատասխանել է.
«Նախորդ իշխանությունները թույլ են տվել մեծ սխալ, պարտքերի տակ թաղված լինելով` վերցրել նոր վարկեր, ուստի ես սննկացած երկրի ֆինանսների նախարար եմ: Գերմանիայի առաջարկվող նոր ծրագիրը նոր պարտքեր կկուտակի Հունաստանի ուսերին, որը մենք երբեք չենք կարող վճարել: Ես չեմ կարող հաանգիստ քնել, եթե ստորագրեմ նման համաձայնագիր, քանի որ այն խնդրի լուծում չէ, բայց միաժամանակ անկեղծորեն կասեմ, որ Հունաստանը չի պատրաստվում ֆինանսական օգնություն խնդրել Ռուսաստանից» , -եզրափակել է նախարարը: