Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Ֆրանսիան բացառում է Ուկրաինային զենք մատակարարելու հավանականությունն ու չի տեսնում նրան ՆԱՏՕ-ի շարքերում:
Այդ մասին հայտարարել է Ֆրասիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, նշելով որ բոլոր եվրոպական պետությունները պետք է խոստովանեն, որ պատրաստ չեն Ուկրաինան ընդգրկել հյուսիսատլանտյան ալյանսի կազմում:
Նա ընդգծել է, որ Ֆրասիան Ուկրաինայում չի պատերազմում եւ ցանկանում է խաղաղության հաստատում, ուստի ներկա իրավիճակում քաղաքական ու դիվանագաիտական դիվիդենտներ հավաքելու ժամանակը չէ:
Ավելի վաղ նա հայտնել էր, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ կայցելի Կիեւ, որտեղ Պորոշենկոյի հետ հանդիպելուց հետո կուղեւորվի Մոսկվա՝ Ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման համար բանակցություններ վարելու համար: Միաժամանակ նա հույս է հայտնել, որ կողմերը վերջնական համաձայնության կհանգեն: