Միջազգային 

Պենտագոնի ղեկավարն ու Վրաստանի պաշտպանության նախարարը քննարկել են Ռուսաստանին ճնշելու հարցը

Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելն ու Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն Բրյուսելում քննարկել են «Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու» հարցը, ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունը:

 

«Պաշտոնյաները քննարկել են Ուկրաինայում շարունակվող ճգնաժամը: Նրանք քննարկել են դաշնակիցների ու գործընկերների ջանքերը տարածաշրջանում՝ ամրապնդելու միջազգային պարտավորություններն ու դիվանագիտական ու տնտեսական ճնշումները Մոսկվայի վրա», -ասված է Պենտագոնի հաղորդագրության մեջ:

 

Հեյգելը Վրաստանին երախտագիտություն է հայտնել Աֆղանստանում և Իրաքում «Իսլամական պետության» դեմ պայքարին աջակցելու համար:

 

Պենտագոնի ղեկավարը խոստացել է «սերտորեն համագործակցել Վրաստանի հետ՝ պաշտպանության ոլորտում»:

 

Անդրադառնալով «ՆԱՏՕ-Վրաստան» խորհրդի նիստին, ամերիկյան ռազմական գերատեսչության ղեկավարն ասել է. «Մենք հաստատեցինք Դաշինքի հավատարմությունը Վրաստանի ու ՆԱՏՕ-ի կապերն ամրապնդելու հարցում: Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենահավատարին գործընկերներից է, և մենք առաջ ենք շարժվում՝ Ուելսում համաձայնեցված քայլերի շրջանակներում»:

Նույն շարքից