Եվրասիրական տնտեսական միությունը և Եգիպտոսը աշխատանքային խումբ կստեղծեն՝ ազատ առևտրի գոտու ձևավորման առնչությամբ կողմերի ծրագրերին համապատասխան: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Աշատանքային խմբի առաջին նիստը սպասվում է մարտին կամ ապրիլին՝ Կահիրեում: Մինչ այդ՝ փետրվարի 9-10-ին, սպասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Եգիպտոս: Այցի ընթացքում, մասնավորապես, քննարկվելու է Ռուսաստանի և Եգիպտոսի՝ միմյանց տնտեսություններ փոխադարձ ներդրումներն ավելացնելու հարցը: 2014-ի առաջին կիսամյակում Ռուսաստանի տնտեսությունում Եգիպտոսի ներդրումները կազմել են 10 մլն, իսկ Ռուսաստանից Եգիպտոս՝ 2 մլն ԱՄՆ դոլար: