Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկելով Դոնբասի իրադրության խաղաղ կարգավորման ուղիները, հանդես է եկել հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու օգտին: Այդ մասին փետրվարի 6-ին հաղորդել է ուկրաինական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Հանդիպման արդյունքում, որը տեւել է ավելի քան հինգ ժամ, «երեք ղեկավարները կոչ են արել անհապաղ դադարեցնելկրակը»:
«Կողմերը պաշտպանել են Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում հակամարտության խաղաղ կարգավորումը եւ հույս հայտնել, որ Ռուսաստանը շահագրգռված է դրանում»,- ասված է հաղորդագրության մեջ: