Միջազգային 

Քերին ԱՄՆ-ի ամենավատ պետքարտուղարն Է ճանաչվել

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին այդ պաշտոնն զբաղեցրած պետական գործիչներից ամենավատն Է ճանաչվել վերջին 50 տարվա ընթացքում: Այս արդունքներն Է արձանագրել միջազգային հարաբերությունների բնագավառի 1615 ամերիկացի գիտնականների շրջանում անցկացրած հարցումը, որը կատարել Է Foreign Policy հանդեսը:


Ինչպես կարծում են հարցման մասնակիցները, ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը առավել արդյունավետ Է վարել Հենրի Քիսինջերը, որը համապատասխան պաշտոնն զբաղեցրել Է 1973-1977 թվականներին: Նրա թեկնածությունը հավաքել Է ձայների 32,2 տոկոսը՝ Քերիի 0,3 տոկոսի դիմաց:


Երկրորդ տեղում Ջեյմս Բեյքերն Է, որին հաջորդում են Մադլեն Օլբրայթը եւ Հիլարի Քլինթոնը:


Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, փորձագետներն ԱՄՆ-ի ամենակարեւոր արտաքին քաղաքական խնդիրներն են համարել կլիմայի փոփոխությունը, Մերձավոր Արեւելքի զինված հակամարտությունները եւ սնանկացած պետությունները: 


Միջազգային հարաբերությունների ուսումնասիրման համար ԱՄՆ-ի ամենաարդյունավետ համալսարանն Է ճանաչվել Հարվարդը (46,20 տոկոս), որին հաջորդում են Փրինսթոնը (39,14 տոկոս) եւ Սթենֆորդը (33,02 տոկոս): Դրա հետ մեկտեղ, մասնագետների կարծիքով, այդ բնագավառի լավագույն մագիստրատուրան առաջարկում են Ջորջթաունը (58,61 տոկոս) եւ Ջոն Հոփկինսի համալսարանը (47,76 տոկոս): Քանի որ հարցման շրջանակներում յուրաքանչյուրը կարող Էր նշել մի քանի ուսումնական հաստատություն, դրա մասնակիցների ձայների գումարը կազմել Է 100 տոկոսից ավելի:

Նույն շարքից